25.05.2025
Վրաստանում Covid-19 նոր հակառեկորդ է գրանցվել. վարակվել է 45, բուժվել է 6 մարդ
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ:


Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:


Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:


Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:

Արցախը չեղարկում է մի շարք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան