23.11.2024
ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական համագործակցության խորացումը զսպող գործոն են տարածաշրջանում. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Մեր ազգային արժեքների տեղը կարող են զբաղեցնել կործանարար շինծու արժեքները. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սեւանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։


«Ռոբերտ Քոչարյանը Սեւանում է՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը "հաղթանակած 2020-ի" ճամբարականներին ոգեւորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։


«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին եւ կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։


«Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգեւ Սրբազանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) եւ Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։