23.11.2024
Մինչև 2022թ. էականորեն նվազելու են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ծառայությունների սակագները
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն և ՌԴ-ն սերտացնում են կապերը թվայնացման, կիբեռանվտանգության, կապի ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին Երևանում հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։


Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։


Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:


Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։