Շոյգուն՝ ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ նման լայնածավալ միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են ՇՀԿ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, դեռեւս չեն անցկացվել:
"Այսօրվա նիստը նման մակարդակի առաջին հանդիպումն է մեր միջազգային շփումների պատմության մեջ", - ասել է Շոյգուն բացման խոսքում, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":
Նա վստահություն է հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո կակտիվանա, իսկ նիստի արդյունքները "ամուր հիմք կդառնան պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության խորացման համար":
Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի գործընկերներին՝ Մոսկվայում հունիսի 24-ին կայացած Հաղթանակի զորահանդեսին մասնակցության համար, ինչպես նաեւ նշել դրանց պատրաստվածության բարձր մակարդակը: