20.04.2025
Մոսկվա, Սոչի, Թեհրան. առաջիկա օրերի չարտերային չվերթները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատեց Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:


Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:


Ըստ հիմնավորման, այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:


 

Դպրոցները կապահովվեն կորոնավիրուսից պաշտպանիչ միջոցներով. կառավարության որոշումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար