24.11.2024
Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք, մեկը՝ մահվան ելքով. ԱՆ
prev Նախորդ նորություն

Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.


Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», - ասված է հայտարարության մեջ:


Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակել: Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.


Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ», - ասված է հայտարարության մեջ:


Արա Ֆիդանյանը ոստիկանության գնդապետ է, մինչ օրս աշխատել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ:


Ծնվել է 1979 թ. օգոստոսի 21-ին, Երևան քաղաքում:


1995-2000 թթ. սովորել է ՆԳՆ բարձրագույն դպրոցում, ավարտելուց հետո` 10.04.2000 թ. նշանակվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր, ապա նույն բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազորի պաշտոնում:


26.11.2003-03.12.2005 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր,


03.12.2005-26.03.2007 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի ավագ օպերլիազոր,


26.03.2007-15.01.2010 թթ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր,


15.01.2010-09.11.2011 թ.` ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների և միջազգային հետախուզության բաժնի պետ:


ՀՀ ոստիկանության պետի 09.11.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնին:


Պարգևատրվել է`


ՀՀ ոստիկանության պետի մի շարք խրախուսանքներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի: