7.04.2025
ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խումբը կդիմի դատարան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:


«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի բարեկամ ժողովրդին Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել հայ-մոլդովական միջպետական հարաբերությունների օրակարգի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված երկկողմ համատեղ քայլերը, ինչպես նաև վերահաստատել մեր անփոփոխ հետաքրքրվածությունն այդ օրակարգի հարստացման հարցում:


Լիահույս եմ, որ մեր երկրներում համաճարակային իրավիճակի արագ կայունացումը թույլ կտա վերականգնել երկու պետությունների միջև շփումների դինամիկան:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Դոդոն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ պետական պատասխանատու պաշտոնում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - նշված է վարչապետի ուղերձում:

Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
07.04.2025
Մոսկվան կհյուրընկալի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եռակողմ բանակցություններ