7.04.2025
Գործադիրի թիմը պետք է փոխվի՝ հրաժարվի պոպուլիզմից, վերանայի տնտեսական մոդելը. Պարսյան
prev Նախորդ նորություն

ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խումբը կդիմի դատարան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:


Երեք կուսակցությունների համատեղ աշխատանքային խմբից տեղեկացնում են, որ, քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:


Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:


Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քերական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:


 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը