ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ
Հայաստանում օգոստոսի 27-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում և 3 մահ: Բացասական թեստերի քանակը 1735 է: Դրական է կատարված թեստերի 10,4 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 43270
Առողջացածներ - 36988
Փաստացի բուժվողներ -5153
Ընդհանուր թեստեր - 200507
Մահվան ելքեր - 864
Մահվան ելքեր այլ պատճառով – 265
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:
Իրավիճակն Արցախում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են:
Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն