23.11.2024
Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել
prev Նախորդ նորություն

Կայուն մեծամասնությունը կարող է վերացվել Սահմանադրության փոփոխություններով. պատգամավոր

Խորհրդարանում կայուն մեծամասնության առկայության մասին դրույթի վերացման հարցը ենթադրում է Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ որոշվելու է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեով։


Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար, "Իմ քայլը" կառավարող դաշինքի խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ։


Նրա խոսքով՝ կայուն խորհրդարանական մեծամասնության մասին դրույթը դարձել է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների նորամուծությունը։ Պատգամավորի գնահատմամբ, այս դրույթը «ոչ այնքան ժողովրդավարական, ոչ այնքան արդյունավետ եւ ոչ այնքան օգտակար է»։


Խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու մեխանիզմը, անկախ ընտրությունների արդյունքներից, ընդհանուր գծերով ամրագրված է Սահմանադրությունում և ավելի մանրամասն արտացոլված է Ընտրական օրենսգրքում։


«Ես արդեն բազմիցս նշել եմ, որ միայն այն դեպքում, եթե այդ մեխանիզմը վերացվի Սահմանադրության մեջ, մենք կարող ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաև Ընտրական օրենսգրքում։ Իսկ այս փուլում մենք մեր ջանքերը կենտրոնացնելու ենք այն բարեփոխումների վրա, որոնք անմիջական կապ չունեն կայուն մեծամասնության ձեւավորման մեխանիզմի հետ», - հայտարարել է Դանիելյանը ։


Նա նշել է, որ կայուն մեծամասնության ձեւավորման մեխանիզմի բացասական կողմերի մասին շատ է խոսվել։ Այս մեխանիզմը, վստահ է պատգամավորը, չի նպաստում քաղաքական ուժերի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, թույլ չի տալիս լիարժեք իրացնել 100%-անոց համամասնական համակարգը։


Մյուս կողմից, շարունակեց Դանիելյանը, պետք է նաեւ հաշվի առնել, որ նման մեխանիզմ չկա աշխարհի ոչ մի երկրում։ Նա հիշեցրել է, որ ժամանակին բարեփոխման հեղինակները վկայակոչում էին Իտալիայի փորձը, սակայն այդ երկրում դիտարկվում էին մի քանի այլ մեխանիզմներ, որոնք այդպես էլ չընդունվեցին Հիմնական օրենքի հետ հակասությունների պատճառով: