23.11.2024
Ամառը վերադառնում է. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝


1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:


2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»,-ասված է որոշման մեջ:


Հիշեցնենք, երկու օր է ինչ լուրեր են շրջանառվում, որ նախարար Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել։ Նրա ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն այլևս հասանելի չեն։ Այնուհետև ԱՆ-ից հերքել էին Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը: