19.04.2025
Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Ստիպված եմ հիասթափեցնել Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու մասին երազողներին. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը անդրադարձել է մամուլի հրապարակումներին.


«Մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե, իբր, Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած՝  «զադնի է դնում»: Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին:


Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ:


 

Օնիկ Գասպարյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար