25.11.2024
Հայ դատի գրասենյակը կոչ է անում Օբամային դատապարտել Բաքվին
prev Նախորդ նորություն

Քերրին կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում

ԱՄՆ-ն վճռականապես դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնց պատճառով, համաձայն հաղորդումների, զոհեր կան նաև քաղաքացիների շրջանում:

Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Վերջինս նաև ցավակցել է բոլոր զոհերի ընտանիքներին ու կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարին:

«ԱՄՆ-ն դատապարտում է հրադադարի լայնամասշտաբ խախտումները Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում, որը, համաձայն հաղորդագրությունների, զոհերի պատճառ է դարձել նաև խաղաղ բնակչության շրջանում»,-հայտարարել է Քերին:

«Անկայուն իրավիճակը ցույց է տալիս, թե ինչու պետք է կողմերն անհապաղ բանակցությունների նստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության լուծման համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,-ասել է նա:

Քերին կրկնել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ն, որպես ՄԽ համանախագահող երկիր, հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ տևական և բանակցային խաղաղության հասնելու համար: