23.11.2024
Վաղարշակ Հարությունյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդական
prev Նախորդ նորություն

Դիմակ ու ախտահանում. դասերը կլինեն վեցօրյա, աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:


Նրա խոսքով, դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։ 


«Այս սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ սա կազմակերպենք, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք արդեն մոտ ապագայում կհրաժարվենք նաև այս սահմանափակումներից և լիարժեք դասապրոցես կիրականացնենք», - նշել է նա:


Նախկինի համեմատ աշակերտները դպրոցում ավելի քիչ կմնան, չեն գործի նաև բուֆետները։ Ուսուցիչներն, ըստ նախարարի, լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի։ Այս նոր ուղեցույցները պարտադիր կատարման են նաև մասնավոր դպրոցների համար։ Նախարարի խոսքով` նոր կանոնները քննարկել են տնօրենների ու ռեկտորների հետ:


Սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների պակաս լինի, ապա անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, քանի դեռ եղանակը թույլ կտա։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: