15.07.2025
Արցախում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:


«COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 235-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:


Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 157 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 7 575 փորձանմուշի հետազոտություն», - հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Վալերի Գերասիմովը ժամանել է Հարավային ռազմական օկրուգի զորքեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները