7.04.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին
prev Նախորդ նորություն

Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ

Վաղը ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով: Նիստից անմիջապես հետո ԱԺ-ն իրավունքի ուժով կգումարի հատուկ նիստ:


Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


VERELQ-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ է հրավիրել:


Օրակարգում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։


Անցյալ շաբաթ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, սակայն սահմանափակումները կմեղմացվեն:

Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը