23.12.2024
Հայաստանում COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ
prev Նախորդ նորություն

Սա բացառիկ հաղթանակ է՝ Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց. քաղաքագետ

Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են: 


Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լուրջ աշխատում էր ադրբեջանցիների հետ` ծրագիրը դադարեցնելու համար:


Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը վստահ եմ հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,- գրել է նա: