ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում։
«Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում.
«Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099)
«Шелковый путь» (32-й км МКАД)
ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ներկայացնել հետևյալ կազմակերպություններին.
Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» - +7 (929) 939 78 00; «ОМЕГА Групп» - +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27; Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР - +7 (966) 153-00-00:
☎Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։»,- նշված է հաղորդագրության մեջ։