24.11.2024
Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:


ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 187 քաղաքացու մոտ, որից 134-ն առողջացած: 

Ընդհանուր առմամբ կատարվել է 4216 թեստավորում: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ:

Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։