19.04.2025
Վերականգնվում է ԱՄՆ կողմից Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին

Հայ-ադրբեջանական «բանաձևային» պատերազմը ԱՄՆ Կոնգրեսում հասնում է իր բարձրակետին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակը ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումբերի ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:


Այս պահին ունենք հետևյալ վիճակը:

1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն) Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականազերծում):

3. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ:

Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին Կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել և լոբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:


Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտերով շարունակվում է»,- գրել է նա:


 


 

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար