24.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում:


Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»:


Հիշեցեննք, որ ԱԺ-ում հաստատված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են:


Ըստ այդմ, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: Սակայն բոլոր թեկնածուները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից 3/5-րդ ձայներով: