24.11.2024
ՄԻՊ-ը հրապարակել է Տավուշի բնակավայրերում փաստահավաք աշխատանքի մասին տեսանյութ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Բազիկյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Լուսանկարում Ռոբերտ Բազիկյանն է, աղբյուրը՝ ԱԱԾ պաշտոնական կայք
Լուսանկարում Ռոբերտ Բազիկյանն է, աղբյուրը՝ ԱԱԾ պաշտոնական կայք

Ռոբերտ Բազիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Ռոբերտ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», - ասված է նախագահի հրամանագրում: