20.04.2025
Յոլյանն առաջարկում է Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով հանձնաժողով ստեղծել
prev Նախորդ նորություն

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են. նախարար

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


«Եվ այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր կորոնավիրուսի 15 դեպք՝ 9 երեխայի և 6 աշխատակցի մոտ։

Վարչապետը իր երախտագիտությունն է հայտնել Լիտվային, Իտալիային, ՌԴ-ին ու  Ֆրանսիային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար