21.04.2025
Կարելի էր վիճակը մեղմել չհարկվող գույքի շեմը 3 մլն-ից 10 մլն դարձնելով. Սարհատ Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին:


Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետեւում են Լիբանանում համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին եւ մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաեւ Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:


Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության եւ ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:


Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:


 

Զոհրաբյանը կարևորել է չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք ունենալը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար