24.11.2024
Ծիծեռնակաբերդը` հրդեհից հետո. լուսանկար
prev Նախորդ նորություն

Ցավում ենք՝ ՀՀ իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին. ԵԺԿ

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որին Հայաստանից անդամակցում են ՀՀԿ-ն և «Ժառանգություն» կուսակցությունները, ցավում է, որ ՀՀ-ում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին:


ԵԺԿ-ի Twitter-յան գրառման մեջ ասվում է՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ցավում է, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չնայած նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դա չի համապատասխան իր խորհուրդներին:


«Հուսով ենք, որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով կամրապնդի Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունն ու իրավունքի, ժողովրդավար ստանդարտների գերակայությունն ու անկախ դատական իշխանության պաշտպանությունը»,-ասվում է ԵԺԿ Twitter-յան գրառման մեջ: