25.11.2024
ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել իշխանության թևերին պատկանող գործառույթները. «Ժառանգություն»
prev Նախորդ նորություն

Անիմաստ փորձեր են. նախարարը՝ ՍԴ-ում փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունների մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում անդրադարձել է Սահմանդրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ որոշ հայտարարությունների։


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանը գրել է․


«Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որևէ աղերս չունեն։


Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որևէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։


Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաև այդ պայքարի մակարդակի մասին։


Սահմանադրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»։


Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին:


Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել։ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։