23.11.2024
Մոտ ժամանակներս կկրճատվեն «Գազպրոմ Արմենիա»-ի 1000 աշխատակիցներ. տնօրեն
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է տրվել, հարուցվել է քրգործ. hraparak

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը ): Այս մասին գրում է hraparak․am-ը։


Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։


Ցոլակ Խաչատրյանն ինքը իր ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ նախարար Տոնոյանը չի կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը, իսկ դատական ակտը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը։ Այդ գումարը կազմում է շուրջ 14 միլիոն դրամ։


Ըստ աղբյուրի, Խաչատրյանը նաև ասել է, որ երեկ իրեն զանգել են ՊՆ-ից և հաշվեհամար են ուզել, որպեսզի գումարը փոխանցեն, մինչդեռ դատարանի վճիռը եղել է 2020 թվականի հունվարի 22-ից, այսինքն՝ ՊՆ-ն շուրջ 5 ամիս անց է որոշել կատարել այն։