«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադեւոսյանն այսօր՝ հունիսի 19-ին, հայտնել է, որ մոտ ժամանակներս կկրճատվեն ընկերության 1000 աշխատակիցներ:
Հրանտ Թադեւոսյանի խոսքով, կրճատումների տակ է հայտնվում ամբողջ ապարատը, այդ թվում նաեւ վարորդները: Նա նշել է, որ առաջարկել է նկրճանել նաև իր աշխատավարձը: «Բացի այդ, պատրաստվում եմ կրճատել ղեկավար կազմի՝ 10 մարդու, աշխատավարձերը»,-հավելեց նա:
Սպառողներին վաճառվող գազի միջին գինը, ըստ ՀԾԿՀ առաջարկի, նախատեսված է 266,71 դոլարի չափով, ներառյալ՝ 44,45 դոլար ԱԱՀ-ն, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից սպառողին գազի մատակարարման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար:
Հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել բնակիչ-բաժանորդների համար գործող գազի սակագինը՝ 139 000 դրամ 1000 խմ դիմաց: Ընկերությունն առաջարկել է սակագնի որոշակի նվազեցում՝ շուրջ 136 000 դրամ 1000 խմ դիմաց:
Հանձնաժողովը համամիտ չէ սոցիալապես անապահովների համար գազի սկագինը կտրուկ բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկի հետ: Վերջինս առաջարկել է սոցիալապես անապահովների համար գազի գործող 100 հազար դրամ 1000 խմ-ի դիմաց սակագինը դարձանել մոտ 136 000 դրամ:
Սոցիալապես անապահովները, ըստ հանձնաժողովի հաշվարկի, պետք է շարունակեն վճարել 100 000 դրամ դրամ 1000 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովի հարշվարկով գազի սակագնը 12 դոլարով կարող է բարձրանալ գյուղոլորտում գործունեություն ծավալող, վերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների համար: Ներկայիս գործող 212 դոլար հազար խմ դիմաց սակագինը կարող է բարձրանալ 12 դոլարով՝ հասնելով 224 դոլարի հազար խմ դիմաց:
ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկել այդ խմբի համար սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հանձնաժողովը առաջարկում է սահմանել 255 դոլար՝ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվող 283․14 դոլարի փոխարեն։
Ընդհանուր առմամբ Հանրային ծառայությունները կարգավորղ համձնաժողովը սպառողներին վաճառվող բական գազի միջին կշռութային սակագինն առաջարում է բարձրացնել ներկայում գործող 1000 խմ-ի դիմաց 255 դոլարից մինչև 266 դոլար, այն դեպքում երբ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է այն սահմանել 283 դոլար: