24.11.2024
ՏԻՄ բարեփոխումներ՝ 8,6 մլն դոլարով. ՀՏԶՀ
prev Նախորդ նորություն

Հայտնի են Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի հաղթողները

Հունիսի 10-ին ուշ երեկոյան հայտարարվեցին Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։


Ըստ այդմ, ինչպես հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից, երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար։ Ժյուրիի որոշմամբ ստուգատեսի հաջորդ փուլում մրցակցությունը կշարունակեն Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ Մայքլ Գերմերը (Դանիա)‚ Լորենց Կարլսը (Շվեդիա)‚ Բելլ Թինգը (Թայվան)‚ Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան)‚ Ալեքսանդրոս Պետրինը (Հունաստան-Ռուսաստան)‚
Ջիման Վին (Կորեայի Հանրապետություն)‚ Կրիստինա Սուխովան (Ռուսաստան)‚ Յանիս Գրիսոն
(Լյուքսեմբուրգ)‚ Յանհյուն Լին (Կորեայի Հանրապետություն)։

Վերոնշյալ ջութակահարները մեկօրյա հանգստից հետո՝ հունիսի 12-ին և 13-ին‚ կվերադառնան մրցելույթներին։


Խաչատրյանական մրցույթը տեղի է ունենում առցանց հարթակում։ Մասնակիցների ելույթներին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում՝ https://bit.ly/3fcEF1d։

Ի դեպ‚ մինչև հունիսի 15-ը բոլոր ցանկացողները կարող են քվեարկել Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի իրենց նախընտրած մասնակցի օգտին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում (քվեարկությունը
հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3cOBgnL)։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի
հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։