24.11.2024
Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է
prev Նախորդ նորություն

Հաստատվել է կորոնավիրուսի 566 նոր դեպք, առողջացել է 240 մարդ, մահացել՝ 18 պացիենտ

Հայաստանում հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 566 նոր դեպք, առողջացել է 240 մարդ, մահացել 18 պացիենտ: Բացասական թեստերի քանակը 1667 է:


Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 14669 է, առողջացածները՝ 5466, փաստացի բուժվողները՝ 8876, ընդհանուր թեստերը՝ 75389, մահվան ելքերը՝ 245, իսկ մահվան ելքերն այլ պատճառով՝ 82: