24.11.2024
ՀՀ-ն ողջունում է Լիբիայի հարցում Եգիպտոսի նախաձեռնությունը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վրաստանում կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակման ութ նոր դեպք է հաստատվել: Երեք հիվանդ առողջացել ու դուրս է  գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության հատուկ Stopcov.ge կայքը:


Ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Վրաստանում հաստատվել է Covid-19 վարակի 818 դեպք, վարակվածներից 117-ը բուժում են ստանում, 13-ը՝ մահացել են, 686-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից: Երեք քաղաքացի արտասահմանից Վրաստան է բերվել բուժման համար:


Բացի այդ, 2 902 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 249-ը հիվանդանոցներում՝ բժիշկների հսկողության ներքո: