9.06.2025
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ողջունում է Լիբիայի հարցում Եգիպտոսի նախաձեռնությունը. ԱԳՆ

Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում՝ Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:


«Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։


Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ:

Վրաստանում կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք է հաստատվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին