Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 11 մահվան նոր դեպք
Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 11 մահվան նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնում են նախարարությունից։
VERELQ-ը հյատնել է, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։