24.11.2024
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
prev Նախորդ նորություն

ԶՈւ-երում կորոնավիրուսի առումով իրավիճակը վերահսկելի է. Բալայան

Զինված ուժերում եւ ՊՆ համակարգում կորոնավիրուսի առումով իրավիճակը վերահսկելի է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։


Նրա խոսքով, վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից է, նրանք, ովքեր օրենսդրությամբ հնարավորություն ունեն ելումուտ անելու զորոմասեր։ "Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետային զինծառայողների շրջանում, սակայն նրանք բուժվել են", - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատներին եւ ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք այսօր մտցվել են արձակումների եւ արձակուրդների հետ կապված։


«Անհանգստանալու կարիք չկա, կարեւորը Զինված ուժերի մարտունակության եւ մարտական պատրաստվածության վրա դա չի ազդել։ ԶՈՒ-ի պատրաստության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են»,- հայտարարեց Բալայանը։