19.04.2025
Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
prev Նախորդ նորություն

Նախագահը քննարկումներ է ունեցել Վաչե Գաբրիելյանի, Բագրատ Ասատրյանի և այլոց հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:


Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։


Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։


Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները:


 

Փոստի աշխատակիցները ստիպված ոստիկաններ են հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար