25.11.2024
Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը
prev Նախորդ նորություն

Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին:

1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ և տեխնոլոգիաներ ֆակուլտետում: Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Պետական
դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ և աշխատանքի տեսչություն թեմայով:

2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների և վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաև խախտված իրավունքների և շահերի պաշտպանություն վերաբերյալ:


2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:

Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է: