ԱՀ ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել
ԱՀ ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ոստիկանությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԱՀ ոստիկանությանը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել
Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման եւ տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից Շահումյանի շրջանում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր եւ իրականացվում է ծառայություն:
Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան եւ Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու եւ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել է վերակարգեր»: