ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր մահերի թիվը հասել է 139-ի
Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանու գրանցվել է մահվան 8 դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - ասված է հաղորդագրույան մեջ:
Նախորդ օրը, ինչպես հայտնում են ԱՆ-ից, արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:
VEREQ-ը հայտնել է, որ հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ն` առողջացած, 139-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։