24.11.2024
ՏՄՊՊՀ-ն բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել
prev Նախորդ նորություն

ԵԱՏՀ խորհրդի նիստում մանրամասն քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:


Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում մանրամասն քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները (բարիերները):  


Մասնավորապես քննարկման արդյունքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշում է կայացվել մինչև ս.թ. օգոստոսի 1-ը ներկայացնել առձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ԵԱՏՄ անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ սահման չունեցող մյուս պետություն ապրանքների անխոչընդոտ փոխադրման համար լիարժեք պայմանների ստեղծման վերաբերյալ միջոցառումների ծրագրում: