23.11.2024
Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք և 7 մահ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Արցախի կառավարության կազմն ուրվագծվում է. նախագահը նշանակումներ է արել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։


Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։


Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։


Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: