ԵԱՏՄ-ում ստեղծվում են ԱԱՀ գանձման հավասար պայմաններ
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններին, որոնցով նախատեսվում է Ռուսատանի Դաշնության ազատ տնտեսական գոտիներ միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գանձման հավասար պայմանների ստեղծում:
Այդ մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, ԱՏԳ-ի ռեզիդենտին տրվելու է ԱԱՀ վճարման հետաձգում 180 օր ժամկետով՝ ընդհանուր կանոնակարգված ԱԱՀ հարկման փոխարեն: Նշվել է նաև, որ եթե ԱՏԳ ներկրված ապրանքը վաճառվի 180 օրացուցային օրվա ընթացքում, ապա ԱԱՀ-ն ընդհանրապես չի վճարվելու:
ԵԱՏՄ պայմանագրում նման փոփոխությունների կիրառման նպատակը ՌԴ-ի ԱՏԳ-ների և միության անդամ այլ երկրների միջև իրականացվող առևտրի խթանումն է: ԱՏԳ-ի ռեզիդենտները հնարարվորություն կունենան ներկրել այնպիսի ապրանքներ, որոնք ավելի ցածր արժեք կունենան:
Միության երկրների արտահանողները ՌԴ-ի ԱՏԳ ապրանք արտահանելիս հնարավորություն ունեն կիրառել զրոյական դրույք և արագացնել նախկինում վճարված ԱԱՀ-ի վերադարձը: