23.11.2024
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար կհատկացնի

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին: Նապատակը կորոնավիրուսի դեմ պայքարն է:


Այդ մասին հայտնում են Արժույթի միջազգային հիմնադրամից, փոխանցում է «Պրայմը»: «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:


Հիմնադրամից հավելել են, որ ֆինանսավորմանը հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների լուծման համար:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 4,5 մլն դեպք, մահացել է 307 հազարից ավելի մարդ:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 19-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 25 է: