24.11.2024
Մեկ օրում կորոնավիրուսից երեք մարդ է մահացել. ԱՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 17-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:


Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):


Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակվի հաջորդիվ։


«Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,- նշում են դեսպանությունից։