24.11.2024
«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի
prev Նախորդ նորություն

Աշոտ Ղուլյանը՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու մասին

Նախընտրական արշավի մեր բոլոր հանդիպումների ժամանակ ես ասել եմ, որ հաջորդ գումարման խորհրդարանում ամենայն հավանականությամբ չեմ լինելու: Դա կապված է այն մոտեցման հետ, որ խորհրդարանական գործունեության մեջ պետք է սերնդափոխություն լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։


Հարցին՝ հնարավո՞ր է, որ պատգամավորական գործունեությունից հրաժարվելը կապված է Արցախի ԱԳ նախարար նշանակվելու հեռանկարով, Ղուլյանն արձագանքել է.


«Ենթադրում եմ, որ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերն ավելի շատ կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի հետ, բայց այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել: Քաղաքական ուժերով հանդիպել են նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որեւէ կոնկրետ հարց չի քննարկվել, առավել եւս կադրային: Պայմանավորվել ենք, որ այդ հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21–ին՝ նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո»։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից:  Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը: