23.11.2024
ԱԱԾ տնօրենը և մի խումբ բարձրաստիճան սպաներ հրաժարականի դիմումներ չեն ներկայացրել. հերքում
prev Նախորդ նորություն

Պետությունն ավարտին է հասցնում աղետի գոտու բնակիչների առաջ պարտավարությունները

ՀՀ կառավարությունն ավարտին է հասցնում աղետի գոտու բնակիչների առաջ բնակարանային խնդիրների գծով պարտավարությունները: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Նա նշեց, որ աղետի գոտու Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 բնակարանի կառուցման համար 3 մլրդ դրամ հատկացնելու որոշում է կայացվել։ Նա պարզաբանեց, որ խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանի կառավարությունը դե յուրե ուներ պարտավորություններ, բայց խնդիրն այլ կողմեր ևս ունի.


«Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նման կարգավիճակ, բայց սա չի նշանակում, թե հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու», - ասաց  Ավինյանը։


Համաձայն որոշման, հատկացված 3 մլրդ դրամից 1 մլրդ 868 միլիոն դրամը Լոռու մարզի 162 ընտանիքի համար է, 988 միլիոն դրամը՝ Շիրակի մարզի 59 ընտանիքի, իսկ 143,4 միլիոն դրամ էլ՝ Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար։