24.11.2024
Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 9 քաղաքացի
prev Նախորդ նորություն

ՏՏ ոլորտի ընկերությունների կեսից ավելին խնդիրներ ունեն. գործադիրը կաջակցի դրամաշնորհներով

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով նախատեսվում է 10-30 մլն դրամի դրամաշնորհներ տրմադրել ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների:


Ինչպես նշեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, դրամաշնորհները որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում, հայտարարել է ։


Նա նշել է, որ 17-րդ միջոցառման նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։


«Նախարարույթունը հարցում է իրականացրել ոլորտի 185 ընկերության շրջանում, դրան մասնակցած ընկերությունների 54%-ի մոտ բացասական արդյունքներ են եղել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության ցուցանիշով ընկերություններից 40%-ի մոտ առաջացել են ազատ ռեսուրսներ», - մեջբերում է նախարարի խոսքերը Պանարմենիանը։


Նախարարը նշել է, որ հարցմանը մասնակցած ընկերությունների 74%-ը պատրաստ է մշակել նոր արտադրանքներ կամ վերամասնագիտանալ և ապրանքների ստեղծման մեջ ներդրում անել։


Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, վերջին մեկ տարում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։


Ըստ որոշման՝ առավելագույնը 10 մլն դրամ նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների։ 2 տարուց ավելի ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններ, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ, կտրամադրվի առավելագույնը 20 մլն դրամ։


100% չափով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն տեխնոլոգիական ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ, սակայն ոչ ավելի, քան 30 մլն դրամ։


Նախարարը նշել է, որ մինչև մայիսի 15-ը հաստատված կլինեն հանձնաժողովների կազմերը, ինչից հետո մրցույթ կհայտարարվի և ընկերությունները կներկայացնեն իրենց ծրագրերը։


ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հհետևանքների չեզոքացման համար մշակվել է 16 ծրագիր՝ ուղղված բիզնեսին, սոցիալապես անապահով խմբերին, ուսանողներին։