24.11.2024
Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք, 2 մահ, առողջացել է 50 պացիենտ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասավ 42-ի

Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան ևս երկու դեպք: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 մահվան դեպք:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։