22.11.2024
Երեւանի պղնձամոլիբդենային գործարանում որոտացել է պայթյուն
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. ՀԲ-ի կանխատեսումները վստահություն չեն ներշնչում

Համաշխարհային բանկի կանխատեսումները ՀՀ-ի տնտեսական իրավիճակի վերաբերյալ հեռու են վստահություն ներշնչելուց: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

ՀԲ-ը 2016թ.-ին ՀՀ-ում կանխատեսում է 2.5%-ոց տնտեսական աճ: Զեկույցում նշվում է, որ արտաքին անբարենպաստ պայմանների պատճառով, մասնավորապես ռուսական տնտեսության ճգնաաժամի, ՀՀ-ի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Ռուսական գործոնից բացի, հայկական տնտեսությունում առկա խնդիրները կապված են կառուցվածքային թերությունների հետ:

Տնտեսագետի խոսքով, երբ ասում են, թե հանրապետության տնտեսությունն աճ է գրանցում, սակայն չկա որևէ սցենար, թե ինչպիսին կլինի իրավիճակը նավթի գների հետ կապված, ապա այդպիսի կանխատեսումներն անլուրջ են:

"ՌԴ-ի տնտեսական իրավիճակից է կախված հայկական տնտեսության վիճակը: Իսկ ռուսական տնտեսությունն, իր հերթին, կախվաած է էներգակիրների գներից, սակայն ՀԲ-ի կանխատեսումներում այդ գործընթացների մասին ոչինչ նշված չէ", - նշում է նա:

Ավելին՝ այդ ֆինանսական կառույցի քաղաքականությունը ՀՀ-ի վերաբերյալ շատ հարցեր և կասկածներ է առաջացնում: Համաշխարհային բանկն ամբողջովին թաղվել է կոռուպցիայի մեջ և պաշտպանում է հայկական իշխանությունների շահերը: Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հայտարարեը ՀԲ-ից երեսուն միլիոն դոլարի վարկ է վերցնելու ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար:

Հետագայում պարզվեց, որ ՀԷՑ-ը այդ վարկերի կարիքը չունի: Այդ դեպքում, ինչու էր Համաշխարհային բանկը լռում, չէ որ խոսքը գնում էր այդ ֆինանսական կառույցի թափանցիկության մասին", - եզրափակեց նա: