24.11.2024
Հայաստանից 84 ՌԴ քաղաքացի վերադարձել հայրենիք. դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27-ամյա կին

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 տարեկան իգական սեռի պացինետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Նա ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել», - գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք: