Կորոնավիրուսային իրավիճակով պայամանավորված Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն իրականացվի ավարտական քննություններ։ Այս մասին Ֆեյսբույան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, դպրոցներում փոխադրական ու ավարտական քննություն չեն նախատեսվում, իսկ 4-րդ եւ 9-րդ դասարանցիների կիսամյակային եւ տարեկան արդյունքները կամփոփվեն մինչեւ մարտի 13-ի եւ էլեկտրոնային մատյանում այս օրերին նշանակված գնահատականների հիման վրա: «Դրանք կհամարվեն քննական, աշակերտներն էլ կտեղափոխվեն մյուս աստիճան», - ասել է նախարարը։
Նրա խոսքով, փոխադրական քննություններ չեն լինի նաեւ ավագ դպրոցի 10-րդ եւ 11-րդ և ավարտական 12-րդ դասարաններում, իսկ ամփոփումը կլինի նույն մեթոդով։
Այն աշակերտները, որոնք, ինչպես նշեց նախարարը, ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին, հնարավորություն կունենան պահպանելու քննության արդյունքը կամ ցանկության դեպքում այն ամփոփել այդ կիսամյակում նշանակված գնահատականներով։
«Այս ամենը վերաբերում է նաեւ քոլեջներին, որտեղ կգործի նույն մեխանիզմը, ինչ դպրոցներում։ Եթե սովորողը չունենա գնահատական այս կիսամյակի ընթացքում, կպահպանվի նախորդ կիսամյակի արդյունքը։ Դիպլոմները կտրվեն մինչեւ հունիսի 5-ը», - ընդծել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ գործողությունների հիմքնում սովորողների շահերի պաշտպանությունն է:
«Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարեւոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, մենք այնպես ենք անում, որ որեւէ ձեւ զորակոչին չխոչընդոտենք եւ խնդիրներ չստեղծենք։ Մեզ համար առաջնայինը եղել է դա, որ զորակոչին վնաս չտանք», - ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է բուհերում ավարատական քննությունների կազմակերպմանը, ապա այս կրթական հաստատությունները գործելու են իրենց ինքանավարության սահմաններում: «Քննարկում է եղել ռեկտորների հետ, եւ համալսարաններն առանձին կընտրեն անցկացման ձևը», - ասել է նախարարը՝ հղում անելով բուհերի ինքնավարության սկզբունքին: